Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, Մադրիդի «Ռեալի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը լրջորեն մտածում է ակումբը փոխելու մասին. ««Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին դուր է գալիս Ռոդրիգեսի խաղը, սակայն ֆրանսիացի մասնագետի կիրառած մարտավարական սխեման կոլումբիացուն մեծ հնարավորություններ չի տալիս մշտական խաղային ժամանակ ունենալու համար: Եթե Ռոդրիգեսը որոշի հեռանալ արքայական ակումբից, ապա նախապատվությունը կտա մանչեստրցիներին: Հավելենք, որ, «Յունայթեդից» զատ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Պարի Սեն Ժերմենն» ու Մյունխենի «Բավարիան»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ